Ծառատունկ-2014
10.11.2014
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարեւանությամբ գտնվող Ներսիսյան անտառում կատարվում է ծառատունկ : Անտառը տնկվել է դեռեւս 19-րդ դարում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցու օրոք (1843-1857թթ.): Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռի միաբանների եւ Էօռնեկյան դպրոցի աշակերտների կողմից տնկվեցին նոր ծառեր: