Ծառատունկ Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Ներսիսյան անտառում

01.04.2010

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց Մայր Տաճարի հարեւանությամբ գտնվող Ներսիսյան անտառում: Այն ստեղծվել է դեռեւս 19-րդ դարի կեսին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցու Հայրապետության տարիներին (1843-1857թթ.):