Ծառատունկ Արեւադաշտի «Էօռնեկեան» մանկապարտեզում

07.05.2015

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող սահմանամերձ Արևադաշտ գյուղի «Էօռնեկեան» մանկապարտեզում կատարվեց ծառատունկ ի նշան հայ ժողովրդի վերածննդի: Այն կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` UNICEF-ի նախաձեռնությամբ: