Ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն Մայր Աթոռում-2016
22.02.2016
Փետրվարի 19-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Ծայրագույն վարդապետության աստիճանի համար «Նորկտակարանյան և պարականոն գրականության և ջատագով հայրերի մեկնողական սկզբունքների ծագման տեսական հիմքերը (սկզբնաղբյուրների պատմա-աստվածաբանական վերլուծությունը)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: