Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի աստվածամուխ Սուրբ Գեղարդը

03.04.2020

Ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի առթիվ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Աստվածամուխ Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Ծաղկազարդի պատարագը կհեռարձակվի ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։