Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

15.04.2019

Ապրիլի 14-ին Հայ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի կարգ: Սուրբ Գայանե վանքում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց արարողությանը մասնակից մանուկներին: