Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

31.03.2015

Մարտի 29-ին Հայ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի կարգ և մատուցվեց Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի՝ կատարվեց մանուկների օրհնության կարգ: