Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

25.03.2024

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնը սկսվել է անդաստանի արարողությամբ: Հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Ամենայն հայոց կաթողիկոսը օրհել է աշխարհի 4 կողմերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Դրան հաջորդել է ուռենու ճյուղերի օրհնությունը: Նոր կյանք խորհրդանշող ճյուղերը մարդիկ տուն են տանում և պահում մինչև հաջորդ Ծաղկազարդ: