Ծաղկազարդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
05.04.2020
Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս առիթով, այս համաճարակային պայմաններում, որին բախվում է աշխարհն ու մեր երկիրը, ժողովրդին մխիթարելու և բժշկելու համար դուրս է բերվել Սուրբ Գեղարդը: Սբ․ Գեղարդի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Տիրոջ հովանավորությունն է հայցել ողջ աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը աղոթեց վարակից տուժած մարդկանց ապաքինման, մեկուսացվածների ոգու զորացման, վշտահարների ու սգավորների մխիթարության, ինչպես նաև ննջեցյալների հոգիների մխիթարության համար՝ առ Քրիստոս, հավիտենական կյանքի օրհնության համար: