Ծաղկազարդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

25.03.2013

Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: