Վաղ առավոտից Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակը մարդաշատ էր: Հավատացյալներն ուռենու ճյուղերը դրել էին խորանին, որպեսզի ծիսակատարությունից հետո օրհնված ճյուղերով տուն վերադառնան: