Խոր Վիրապ վանքում նշվեց Ս. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելու տոնը

30.05.2016

Մայիսի 28-ին Հայ Եկեղեցին նշեց Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից դուրս ելնելու տոնը:Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապ տարվեցին սրբի մասունքները, որտեղ մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Բազմաթիվ ուխտավորներ, Հայաստանի տարբեր մասերից, եկել էին Խոր Վիրապ՝ հաղորդակից լինելու տոնի խորհրդին: