Խոկման արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում-2014

14.04.2014

Ապրիլի 10-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և հաշտություն» խորագրով խոկման արարողություն: Խոկման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ: