Խավարում-2014

18.04.2014

Ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի երեկոյան, բոլոր հայ եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում էր Ավագ ուրբաթի խորհրդին: Այն խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը: Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցվածքներում հիշատակվում են Քրիստոսի Գեթսեմանիի աղոթքը, մատնությունը, ձերբակալությունն ու Պետրոսի ուրացումը: