Խաչքարի օրհնության կարգ

06.11.2012

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի, կատարվեց խաչքարերի օրհնության կարգ: Խաչքարերը (խաչքարագործ` Վարազդատ Համբարձումյան) տեղադրվել են բարերարությամբ Հրաչյա Պողոսյանի` ի հիշատակ Արցախյան հերոսամարտում, Հայրենական մեծ պատերազմում և Սպիտակի երկրաշարժից զոհված հայորդիների: