Խաչվերացի տոնը Մայր Աթոռում

19.09.2017

Սեպտեմբերի 17-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն նվիրված է գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանը: