Խաչվերացի տոնը Մայր Աթոռում

15.09.2015

Սեպտեմբերի 12-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Արշակ եպս. Խաչատրյանը: