Խաչի և զանգի օծում Մեծ Պարնի գյուղում
28.08.2012
Լոռու մարզի Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի ձեռամբ կատարվեց տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի եւ զանգի օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, սակայն 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից վնասվել էր եւ նորոգության կարիք ուներ: 2011թ.եկեղեցու բարերար Ռոբերտ Օհանյանի օժանդակությամբ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է: