Խաչի թափոր և Անդաստանի կարգ Սուրբ Գայանե վանքում
12.09.2021
Խաչվերացի տոնի օրը Մայր Աթոռում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքը, զարդարված ռեհաններով ու ծաղիկներով , բերվեց Սուրբ Գայանե վանքի բակ: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը անդաստանի կարգ կատարեց, վարդաջուր ցողեց հավատացյալների վրա՝ օրհնելով աշխարհի 4 կողմերը: