Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից տարվեց Հայրավանք՝ ուխտի պատարագի

03.07.2023

Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ կիրակին Սևանա լճի ափին գտնվող Հայրավանք վանական համալիրի ուխտի օրն է: Այդ օրը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանք է բերվում Տիրոջ Խաչափայտի մասունքը, մատուցվում է պատարագ, կատարվում է անդաստանի կարգ: Այս տարի ուխտագնացությունը հուլիսի 2-ին էր. Էջմիածնից և Հայաստանի այլ վայրերից բազմաթիվ ուխտավորներ այցելեցին վանք և մասնակցեցին պատարագին: