Խաղաղության, միասնության և համերաշխության երթ

08.09.2014

Սեպտեմբերի 2-ին «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Խաղաղության, միասնության և համերաշխության երթ՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջինիրադարձություններին եւ Իրաքի հյուսիսում հալածանքի ենթարկվող խաղաղ բնակչության: Երթին մասնակցում էին հայոց բանակի խաղաղապահ ուժեը, հոգևորականներ, երիտասարդաց միությունների անդամներ: Երթի ավարտին Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: