Խաղաղության աղոթք Սիրիայի համար

16.06.2014

Հունիսի 12-ին «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցության մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Նույն օրը՝ երեկոյան, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդակցության մասնակիցները աղոթեցին Սիրիայի համար: