Լուսնկարների ցուցահանդես Երեւանի Մոսկվայի տանը

25.11.2013

Նոյեմբերի 15-ին, Երեւանի Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Քառորդ դար Հայաստանի հետ համաքայլ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր "World Vision" կազմակերպության կողմից և նվիրված էր Հայաստանում կազմակերպության գործունեության 25-ամյակին: "World Vision"-ը բարեգործական կազմակերպություն է, որն իրականացնում է տարբեր ծրագրեր, ինչպես նաեւ օգնում անապահով ընտանիքների: