Լույս է տեսել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տարեգրությունը և Կենսամատենագիտությունը

24.08.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. տարեգրությունը և կենսամատենագիտությունը։ Սույն աշխատությունը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը և Գոհար Սարգսյանը։