Լմբատավանք որմնանկարների վերականգնում

19.07.2016

Արդեն վեց տարի Իտալիայից Հայաստան են գալիս հայազգի անվանի ճարտարապետ Արա Զարյանը և բելգիուհի Քրիստին Լամուղը: Մեր երկրում վերականգնում են հնամենի եկեղեցիների որմնանկարները: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու պատերը մաքրելուց և որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխվել են Արթիկում գտնվող Լմբատավանք: