Լազարյան տոհմին նվրված ցուցահանդես Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում

11.09.2017

Լազարյան տոհմի վերաբերյալ առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ նյութերը պահվում են Մաշտոցյան մատենադարանի, Ազգային արխիվի ու Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում: Մատենադարանում նոր ցուցադրությամբ հանրությանը ներկայացվեցին Լազարյաններին առնչվող փաստաթղթեր, պատմական բացառիկ վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։