Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծումը

31.05.2012

Մայիսի 27-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծումը։ Արարողությունը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Սա քաղաքի երկրորդ եկեղեցին է։ Եկեղեցին կառուցվել է խորհրդային կարգերի ժամանակ ավերված հնագույն եկեղեցու տեղում։ Բարերարներն են ուկրաինացի Անդրանիկ Ղազարյանն ու նրա եղբայրները։