Իզմիրլյան բժշկական կենտրոնը մասնակցեց առողջապահական ԷՔՍՊՈ-ին

07.03.2016

Մարտի 1-ից 3-ը Երևանում անցկացվեց հերթական առողջապահական ԷՔՍՊՈՆ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: