Ժեստերի լեզվով «Աստվածաշնչի մարգարեները» տեսասկավառակներ՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին
04.11.2019
Հոկտեմբերի 28-ին Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը այցելել էին լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ նվիրելու ժեստերի լեզվով թարգմանված «Աստվածաշնչի մարգարեները» տեսասկավառակները: