Ժամանակ օրաթերթ-2014

02.07.2014

Հունիսի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկույթ: Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, կրթության և մշակույթի գործիչներ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և սաներ: