Թեմական ներկայացուցչական ժողով (նոյեմբերի 1-3).

09.11.2012

Նոյեմբերի 1-3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցեցին շուրջ 80 հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ Հայ Առաքելական եկեղեցու 32 թեմերից: 3 օր շարունակ ժողովականները քննարկեցին ինչպես ներեկեղեցական, այնպես էլ հայ ազգային կյանքին վերաբերող հարցեր: Ժողովի վերջին նիստին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: