Թեմական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
02.11.2012
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական եռօրյա ժողովը, որին մասնակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի եւ Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ եւ թեմերի աշխարհական ներկայացուցիչներ:Ժողովականները երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ: