Թբիլիսիի հայկական Հարանց վանքի նախկին տարածքից տապանաքարեր ու մասունքներ են հայտնաբերվել

24.10.2022

Վրաստանի մշակույթի նախարարության շենքի հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն մակագրություններով տապանաքարեր և մասունքներ: Մասունքները որոշվել է վերաթաղել Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Պեղումները շարունակվում են: