Ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
24.09.2012
Սեպտեմբերի 19-ին Մինեսոտայի Սուրբ Թովմաս համալսարանի նախագահ հայր Դենիս Դիսը պրոֆեսորադասախոսական կազմի եւ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ ժամանեց Մայր Աթոռ եւ հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: հանդիպման ընթացքում խոսվեց Հայ Եկեղեցու եւ համալսարանի միջեւ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության մասին: