Ընդունելություն Գևորգյան Հոգևոր ճեմարանում

02.09.2012

Օգոստոսի 25-ից սկսվեցին Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի ընդունելության քննությունները: 2012 թ.-ին Հայաստանի մարզերից եւ Սփյուռքից մոտ 50 հոգի է դիմել Ճեմարան: Դիմորդները պետք է քննություն հանձնեն` Հայոց լեզու(գրավոր), Հայ գրականություն(բանավոր),Անգլերեն (ստուգարք), Հայ ժողովրդի պատմություն(բանավոր) եւ Երաժշտություն: