Ընդունելության քննություններ Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանում

27.08.2014

Ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանը հայտարարում է ընդունելություն նոր՝ 2014/2015 ուստարվա համար: Ընդունելության քննությունները հաջող հանձնելու դեպքում դպրոցը կհամալրվի 22 նոր աշակերտներով: Ընծայարանում աշակերտները կսովորեն ավագ դպրոցի ծրագրով հաստատված դասերը, ինչպես նաեւ կանցնեն հոգեւոր առարկաներ: