Էջմիածնի Մայր Տաճարի համար Գագիկ Գալստյանը դարձավ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր

17.01.2010

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, «Հորիզոն 95» կազմակերպության, ինչպես նաեւ «Շինարարների միության» նախագահ պրն. Գագիկ Գալստյանը դարձավ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր: