Զինվորների մկրտություն-2014

20.10.2014

Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայ Եկեղեցու բանակի հոգեւոր սպասավորության նախաձեռնությամբ կատարվեց Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում ծառայող զինվորների մկրտությունը: Արարողությանը ներկա էին սպայական անձնակազմը, ծառայակից զինվորներ եւ ընտանիքի անդամներ: Մկրտվողների կնքահայրերն իրենց զինակից ընկերներն էին: