Զինհաշմանդամները Մայր Աթոռի ծրագրով բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում

29.05.2024

Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ պատերազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինվորականները բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում, հիմնականում Հնդկաստանի, նաև՝ Ավստրիա և Կանադայի լավագույն բուժհաստատություններում: Ծրագիրը սկսել է իրականացվել 2016 թվականից։ Մեկնելուց առաջ, և վերադառնալուց հետո Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն է բաշխում ամենքին, հետաքրքրվում բուժման ընթացքով, արդյունքներով: