Զատկական Ս. Պատարագ Դադիվանքում

21.04.2017

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Դադիվանքում մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի: Հավարտ Ս. Պատարագի՝ կատարվեց զինվորների մկրտության արարողություն: Բազմաթիվ ուխտավորներ Արցախից, Հայաստանից ու Սփյուռքից ներկա էին սրբազան արարողությանը: