Զատկական ճրագալույցի Ս. Պատարագ Մայր Տաճարում-2016

29.03.2016

Մարտի 27-ի երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նախօրեին, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: