Զատկական ճրագալույցի Ս. Պատարագ Մայր Տաճարում

09.04.2015

Ապրիլի 4-ի երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի նախօրեին, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր գերշ. Տ. Ոսկան արքեպ. Գալփաքյանը: