Զատկական ճրագալույցի Ս. Պատարագ Մայր Տաճարում

16.04.2017

Ապրիլի 15-ի երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նախօրեին, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյանը: