Երևանի Սուրբ Աննա եկեղեցու և հայրապետական նստավայրի կառուցումը
14.04.2012
2009 թվականի հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օրհնվեց «Սուրբ Աննա» եկեղեցու եւ Երեւանի Հայրապետական նստավայրի հիմնաքարերը: Նոր շենքերը կառուցվում են Երեւանի կենտրոնում կառուցվող «Ս. Կաթողիիկե» եկեղեցուն կից` Սայաթ Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկի վրա: Եկեղեցին եւ Հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր եւ Տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ: