Երկօրյա միջազգային խորհրդակցություն

13.06.2014

Հունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ վարչապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցությունը, որին մասնակցում են ԵՀԽ, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի տարբեր երկրների և ԱՄՆ-ից Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչները: