Երկրապահի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

11.05.2014

Մայիսի 8-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Երկրապահի օրվա առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ եպս. Խաչատրյանը: Արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, գեներալներ: Հավարտ Սուրբ Պատարագի` կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հայորդիների: