Երկրապահի օրը Մայր Աթոռում-2016

10.05.2016

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս տարի այն համընկավ Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հետ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հանրապետական մաղթանք: Սրբազան արարողությանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետը, ԵԿՄ վարչության անդամներ, երիտասարդ և պատանի երկրապահներ, բազում ուխտավորներ: