Երեւանում բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը

03.08.2011

Հուլիսի 29-ին Երեւանում բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը, որտեղից հավատացյալները հնարավորություն կունենան ձեռք բերելուՄայր Աթոռի հրատարակություններն ու շատ այլ գրքեր: Վերջին 5 տարիների ընթացքում Մայր Աթոռը հրատարակել է շուրջ 200 կտոր հոգեւոր, հայագիտական, աստվածաբանական-եկեղեցական բնույթի գիրք: