Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցու ուխտի օր

13.07.2011

Այս տարի հուլիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Գիւտ Նշխարաց Ս. Գրիգոր Լուսաւորչի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով այդ օրը հռչակել է որպես Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցու ուխտի օր: Ուխտավորները Խոր Վիրապ վանքից Լուսավորչի կանթեղից վառած լույսը բերեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր Եկեղեցի, որտեղ էլ մատուցվեց Սուրբ Պատարագ: