Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
03.06.2013
Հունիսի մեկին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի հաղթողներին և նրանց շուրջ 600 սաների: Եեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, կատարվեց երեխաների օրհնության կարգ: